Ձեր անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է։ Discovery ավտոմոբիլները հանդերձված են վարորդին աջակցելու մի շարք գործառական հնարավորություններով՝ Ձեզ և Ձեր ընտանիքին պաշտպանված պահելու համար։ Մանկական նստատեղի ամրացման isofix համակարգի հինգ կետերն ապահովում են երեխայի անվտանգ երթևեկության նստատեղերի ավելի մեծ մատչելիություն։
Մեռյալ գոտիների հայտնաբերման օժանդակ միջոցները, ինչպիսիք են երթևեկության հետահայաց մոնիտորն ու անվտանգ ելքի մոնիտորը, և՛ ուղևորներին, և՛ վարորդին զգուշացնում են վերահաս վտանգների մասին։ Կայանման հետևի տվիչներն օգնում են հետընթաց շարժման ժամանակ զգուշացնել վարորդներին, իսկ «Երթևեկության գոտու պահպանման աջակցում» համակարգն օգնում է կանխել պատահական շեղումը երթևեկության գոտուց։
**Մոդելից և շարժիչից կախված՝ քարշակման ունակությունը տարբեր է լինում։
***Քարշակման սարքի վրա բեռնվածքը տարբեր է լինում՝ մոդելից, շարժիչից և տեղադրված անիվներից կախված։