Մեզ շրջապատող աշխարհը զարգանում է, Range Rover-ը՝ դրան զուգընթաց։ Վարելով էլեկտրական մեքենա՝ դուք կօգնեք նվազեցնել ածխածնի արտանետումները և ձեր ածխածնի հետքը: Մեր նպատակներին հասնելու համար էլեկտրականությունը դնում ենք մեր ամենագնացների և մեր ռազմավարական ծրագրերի հիմքում:
Բայց մեր հավակնությունները դրանով չեն ավարտվում: Բացահայտեք, թե ինչպես ենք մենք վերաիմաստավորում կայուն շքեղությունը, և թե ինչպես դուք կարող եք փոփոխություն կատարել այսօր՝ վարելով էլեկտրական մեքենա:
Մեր էլեկտրական և էլեկտրական հիբրիդ մեքենաներից բացի մենք նպատակ ունենք մինչև 2039 թվականը ունենալ ածխածնի զրոյական արտանետումներով արտադրություն մեր բիզնեսի բոլոր ոլորտներում՝ մատակարարման շղթայից մինչև արտադրական գործընթացները:
Մեր արտադրական ցանցում մենք արդեն աշխատում ենք ածխածնի զրոյական արտանետումներ ապահովելու ուղղությամբ՝ օգտագործելով 100% վերականգնվող, զրոյական ածխածնի էլեկտրաէներգիա Միացյալ Թագավորության բոլոր ձեռնարկություններում:
Երկարատևությունը որպես ստանդարտ: Ձեր հանգստության համար մենք ձեր էլեկտրական մեքենայի մարտկոցի համար տալիս ենք ութ տարվա կամ 160 000 կմ-ի երաշխիք, կամ էլեկտրական հիբրիդի համար՝ վեց տարվա կամ 100 000 կմ-ի երաշխիք՝ կախված նրանից, թե որը կլինի առաջինը:
Եվ երբ դրա կյանքի տևողությունը, ի վերջո, ավարտվում է, կայունության մեր հանձնառությունը մնում է վերամշակման մեր համապարփակ ծրագրերի միջոցով:
Էլեկտրական մեքենայի կամ էլեկտրական հիբրիդի ղեկին դուք հնարավորություն ունեք նվազեցնելու ձեր յուրաքանչյուր ճանապարհորդության ազդեցությունը մեր մոլորակի վրա։