Touch Pro-ի կարգավորման ուղեցույց

Overall area of steering wheel

1. Ակտիվացրեք ձեր InControl հաշիվը

Ձեր Land Rover-ի կապված ծառայությունները ակտիվացնելու համար դուք պետք է նախ ակտիվացնեք ձեր InControl հաշիվը։ Եթե դուք գնել եք նոր Land Rover, մենք խորհուրդ ենք տալիս կապվել ձեր վաճառողի հետ՝ օգնություն պահանջելու և համոզվելու համար, որ ձեր մեքենայում կան կապված ծառայությունների հնարավորությունները։

Գնել եք APPROVED օգտագործված Land Rover

Հետևեք ստորև ներկայացված պարզ ինքնագրանցման գործընթացին։


Խնդրում ենք նկատի ունենալ, եթե Optimised Land Rover Assistance կոճակը (բանալիի նշանով) վառվում է վերին վահանակում, դիմեք ձեր վաճառողին օգնության համար։

InControl-ի գրանցում

Վաճառողի գրանցում

Վաճառողի գրանցում

Երբ ձեր վաճառողը սկսի InControl-ի գրանցման գործընթացը, դուք էլփոստով կստանաք հղում՝ ակտիվացումը ավարտելու համար։


Եթե դուք չեք ստացել ակտիվացման էլփոստը ձեր վաճառողից, խնդրում ենք ստուգել ձեր Spam պանակը։

Ինքնագրանցում

Ինքնագրանցում

Եթե դուք գնել եք օգտագործված Land Rover, կամ ձեր վաճառողը չի գրանցել ձեզ հաշվի համար, խնդրում ենք հետևել ստորև ներկայացված հղմանը։


Մինչ սկսելը, համոզվեք, որ ձեր Land Rover-ը կայանված է լավ ցանցային ծածկույթ ունեցող տարածքում, և դուք ձեռքի տակ ունեք գրանցման համարը և VIN-ը։

Ստուգեք, որ ակտիվացումն ավարտված է

Երբ հաջողությամբ ավարտեք InControl-ի կարգավորումը, ձեր ակտիվ ծառայությունները կհաստատվեն էլփոստով։


Հաջորդ անգամ, երբ գործարկեք ձեր մեքենան, SOS արտակարգ զանգի և Optimised Land Rover Assistance կոճակների լույսերը պետք է վառվեն։

2. Կարգավորեք ձեր կապը

Տեղադրեք SIM քարտը

Տեղադրեք SIM քարտը

Կախված ձեր համակարգից, կարող է անհրաժեշտ լինել SIM քարտ տեղադրել «SIM» կամ «MICRO SIM» նշումով բնիկում, որը գտնվում է կենտրոնական վահանակում՝ միացված նավիգացիոն հնարավորությունները ակտիվացնելու համար։ Համոզվեք, որ SIM քարտը ամբողջությամբ տեղադրված է, իսկ ոսկեգույն կոնտակտները ուղղված են վեր։

3. Կարգավորեք ձեր նավիգացիոն ծառայությունները

Երբ առաջին անգամ օգտագործեք նավիգացիան, ձեզ կառաջարկվի ստեղծել ձեր պրոֆիլը և հաշիվը։ Սա թույլ կտա ձեզ պահպանել սիրված վայրերը և նախորդ երթուղիները, ինչպես նաև միացնել լրացուցիչ կապված նավիգացիոն հնարավորությունները։

Ստեղծեք պրոֆիլ

Ստեղծեք պրոֆիլ

Երբ ձեր պրոֆիլը անվանեք, ձեզ կառաջարկվի ոլորել դեպի էջի ներքևի հատվածը։ Այժմ դուք հնարավորություն ունեք ընտրելու "Turn on all features", որոնք ներառում են պատմական երթևեկության տվյալներ և իրական ժամանակի երթևեկության տեղեկատվություն, կամ "Continue offline", որպեսզի անջատեք բոլոր կապված նավիգացիոն ֆունկցիաները։ Պրոֆիլի ստեղծումը անհրաժեշտ է, եթե նավիգացիոն համակարգից օգտվում է մեկից ավելի օգտատեր։ Առնվազն մեկ պրոֆիլ պետք է ստեղծվի՝ համակարգը օգտագործելու համար։
Ստեղծեք հաշիվ

Ստեղծեք հաշիվ

Երբ ձեր պրոֆիլը ստեղծված լինի, կարող եք հաշիվ ստեղծել՝ ընտրելով "Sign in" հիմնական նավիգացիոն էկրանին։ Ձեզ կառաջարկվի ընդունել "Navigation Terms and Conditions", որոնց կարող եք ծանոթանալ՝ ձեր դիտարկիչում մուտքագրելով տրամադրված URL-ը։


Նավիգացիոն հաշիվը թույլ է տալիս ներբեռնել վերջին քարտեզների թարմացումները, ինչպես նաև կիսվել հետաքրքրության վայրերով և ձեր ETA-ով (կանխատեսված ժամանման ժամանակ) ընկերների և ընտանիքի հետ։ Դուք նաև հնարավորություն կունենաք ուղիղ ուղարկել նպատակակետերը ձեր մեքենային InControl Route Planner հավելվածի կամ կայքի միջոցով։

4. Համաժամեցրեք ձեր սարքերն ու հավելվածները

Միացեք ձեր հեռախոսին Bluetooth-ի միջոցով

Միացեք ձեր հեռախոսին Bluetooth-ի միջոցով

Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս հեռակա միացնել համատեղելի բջջային հեռախոսն ու դրա հավելվածները ձեր Land Rover-ին։ Դրանից հետո սարքը կարող է կառավարվել ձայնային հրամաններով, ղեկի կոճակներով կամ սենսորային էկրանով։


Հեռախոսի Bluetooth-ը զուգակցելու մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր հատուկ Կապի կենտրոնը։

Միացեք Apple CarPlay-ին կամ Android Auto-ին

Միացեք Apple CarPlay-ին կամ Android Auto-ին

Ձեր մեքենայի Smartphone Pack փաթեթի միջոցով դուք կարող եք ապահով և հարմարավետ օգտագործել ձեր հավելվածները՝ օգտագործելով Apple CarPlayTM 1 և Android AutoTM 2.


Պարզապես միացրեք ձեր սարքը սենսորային էկրանին՝ օգտագործելով Bluetooth կամ հավաստագրված USB մալուխ։


Comment - In Armenian we don't use the word "for " seperate from the word it relates to, so the translation is below. Apple CarPlay -ի համարTM 1Խնդրում ենք համոզվել, որ ձեր iPhone-ում տեղադրված է iOS-ի վերջին տարբերակը, և Siri®-ն ակտիվացված է։ Android AutoTM 2Համոզվեք, որ ձեր Google սարքում տեղադրված է Android Auto-ի վերջին տարբերակը և ակտիվացված է Google Voice Assistant-ը։

Հետևեք ձեր մեքենայի վիճակին հեռակա կարգով

Հետևեք ձեր Land Rover-ի անվտանգության, վիճակի և կարգավիճակի մասին տեղեկատվությանը ձեր սմարթֆոնից՝ օգտագործելով Remote հավելվածը։


Խնդրում ենք նկատի ունենալ, որ Remote հավելվածի3 Հնարավորությունները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե դուք ակտիվացրել եք ձեր InControl հաշիվը My Land Rover InControl կայքի միջոցով։

Ունե՞ք հարց Touch Pro-ի վերաբերյալ:

Մեր ՀՏՀ-ն կարող է արդեն պարունակել պատասխանը։

Օգտագործեք ձեր Land Rover-ի տեղեկատվաժամանցային համակարգը առավելագույն արդյունավետությամբ

Close View of Navigation System of Defender

INCONTROL ROUTE PLANNER WEBSITE

InControl Route Planner-ը թույլ է տալիս պլանավորել ձեր երթուղիները և պահպանել նպատակակետերն ու վայրերը։ Երբ Pro Services-ը ներառված է ձեր InControl փաթեթում, դուք կարող եք ավելի ուշ մուտք գործել այս երթուղիները ձեր մեքենայից։
Range Rover Evoque interior dashboard and infotainment system

InControl Route Planner հավելված

Ընդլայնեք ձեր Touch Pro նավիգացիոն համակարգի ճանապարհային պլանավորման հնարավորությունները՝ օգտագործելով Route Planner-ի հասարակական տրանսպորտի կամ քայլելու ուղղությունները ձեր սմարթֆոնի համար։

InControl-ի հնարավորությունները, ընտրանքները, երրորդ կողմի ծառայություններն ու դրանց հասանելիությունը կախված են շուկայից – տեղական հասանելիության և ամբողջական պայմանների համար կապվեք ձեր Land Rover վաճառողի հետ։ Որոշ հնարավորություններ պահանջում են բաժանորդագրություն, որը անհրաժեշտ կլինի նորացնել սկզբնական ժամկետի ավարտից հետո՝ ըստ ձեր վաճառողի ցուցումների։ Բջջային ցանցի կապը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում։ InControl տեխնոլոգիայի հետ կապված տեղեկատվությունը և ցուցադրվող պատկերները, ներառյալ էկրաններն ու դրանց հաջորդականությունները, ենթակա են ծրագրային ապահովման թարմացումների, տարբերակների վերահսկման, ինչպես նաև համակարգի և վիզուալ փոփոխությունների, կախված ընտրված տարբերակներից։


Ընտրովի հնարավորություններն ու դրանց հասանելիությունը կարող են տարբերվել կախված ձեր մեքենայի բնութագրերից (մոդելից և շարժիչից) կամ պահանջել այլ հնարավորությունների տեղադրում։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք ձեր տեղական վաճառողին կամ կազմակերպեք ձեր մեքենայի կարգավորումը առցանց։


Մեքենայի ներսում գտնվող հնարավորությունները վարորդները պետք է օգտագործեն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է միշտ համոզվեն, որ լիովին վերահսկում են մեքենան։


Միայն համատեղելի սմարթֆոններ։


1Apple CarPlayTM Apple Inc.-ի առևտրային նշանը։ Կարող են կիրառվել Apple Inc.-ի վերջնական օգտագործողի պայմանները։ Ձեր մեքենան պատրաստ է Apple CarPlay-ի համար։ Apple CarPlay-ի կողմից առաջարկվող ծառայությունները կախված են ձեր երկրում տվյալ հնարավորության հասանելիությունից, խնդրում ենք տեսնել https://www.apple.com/uk/ios/feature-availability/#apple-carplay լրացուցիչ տեղեկությունների համար։


2®Android Auto-ն Google LLC-ի առևտրային նշանն է։ Ձեր մեքենան պատրաստ է Android Auto-ի համար։ Android Auto-ի կողմից առաջարկվող ծառայությունները կախված են ձեր երկրում տվյալ հնարավորության հասանելիությունից, խնդրում ենք այցելել https://www.android.com/auto/ լրացուցիչ տեղեկությունների համար։


3Հասանելի է ներբեռնելու համար Apple App Store-ից կամ Google Play-ից Android և Apple iOS սմարթֆոնների մեծամասնության համար։ Land Rover Remote App-ը պահանջում է ցանցային կապ, համատեղելի սմարթֆոն, InControl հաշիվ և Remote բաժանորդագրություն։ Սկզբնական բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո համապատասխան հնարավորությունը շարունակելու համար անհրաժեշտ կլինի նորացնել բաժանորդագրությունը և վճարել նորացման համապատասխան վճարները։