RANGE ROVER EVOQUE
ԸՆՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

RANGE ROVER EVOQUE <br>ԸՆՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ<br>

ՓԱԹԵԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Միմյանց լրացնող բազմաթիվ տարբերակների շնորհիվ մեր փաթեթները կարող են բարելավել և անհատականացնել ձեր Range Rover Evoque-ի ինչպես դիզայնը, այնպես էլ վարելը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԴԻՆԱՄԻԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓԱԹԵԹ
ՎԱՐՈՐԴԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ

Range Rover Evoque-ի վարելն օրվա մութ ժամերին էլ ավելի հեշտացել է հեռահար լույսի ավտոմատ կառավարման օժանդակություն (AHBA) համակարգի շնորհիվ։ Էլեկտրական կարգավորվող բեռնախցիկը թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել բեռնատարածք, իսկ առանց բանալու մուտքն ապահովում է ավելի մեծ հարմարավետություն։

ՍԱՌԸ ԿԼԻՄԱՅԻ ՓԱԹԵԹ

Դուք կարող եք հարմարավետ վարել, անկախ նրանից, թե որքան ցուրտ է դրսում՝ շնորհիվ դիմապակու, առջևի և հետևի նստատեղերի և ղեկի տաքացման:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՓԱԹԵԹ

Դարձրեք սրահն էլ ավելի հարմարավետ։ Սրահի օդի մաքրման պլյուս համակարգը, կարգավորելի սրահի լուսավորությունը և երկու-գոտիանոց քլիմատ-կոնտրոլը բարձրացնում են վարելու հարմարավետությունը:

ՔԱՐՇԱԿՄԱՆ ՓԱԹԵԹ

Ճամփորդություններն ավելի հեշտ են Քարշակման փաթեթի3 հետ՝ անկախ տեղանքից կամ բեռնվածությունից, որը ներառում է քարշակման աջակցության առաջադեմ համակարգ և էլեկտրականորեն տեղակայվող քարշակ։

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Գրավիչ գույների, անվահեծերի և տանիքի տարբերակների լայն ընտրությունը կօգնի ձեզ հարմարեցնել ձեր Range Rover Evoque-ը:

Tribeca Blue

ԳՈՒՆԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Արտահայտեք ձեր անհատականությունը մեր ընդլայնված գունային պալիտրայի միջոցով՝ ներառյալ Arroios Grey, Tribeca Blue և Corinthian Bronze:
 ՏԱՆԻՔԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

ՏԱՆԻՔԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Շարունակեք անհատականացնել ձեր Range Rover Evoque-ը կամ ավելի շատ բնական լուսավորության բերեք՝ ֆիքսված և բացվող պանորամային4 տանիքի ընտրանքներով և Corinthian Bronze կամ Narvik Black մեր կոնտրաստային տանիքով։
 ԱՆՎԱՀԵԾԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

ԱՆՎԱՀԵԾԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Ձեր մեքենային ավելի տեսողական գրավչություն հաղորդեք մինչև 21 դյույմանոց համաձուլվածքային անվահեծերով, որոնք  հասանելի են Silver, Satin Dark Grey, Gloss Black, և Gloss Dark Grey Diamond Turned կոնտրաստային երանգներով։

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Էլ ավելի անհատականացրեք ձեր Range Rover Evoque-ն էքստերիերի և ինտերիերի աքսեսուարների ընտրանիով՝ նախագծված ձեր կենսակերպին համապատասխան:

ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
 ԸՆԿԵՐ—ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՏԱՐՅԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ

 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ RANGE ROVER EVOQUE-Ը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ RANGE ROVER EVOQUE-Ը

Ինքնատիպ է և վստահ բոլոր առումներով:
 ՄՈԴԵԼՆԵՐ

ՄՈԴԵԼՆԵՐ

Դիտեք ամբողջ մոդելային շարքը։

1 ClearSight GroundView-ն կախված է 360 աստիճան շրջապատող պատկերի տեսախցիկից: Պատկերը ուղիղ հեռարձակումով չէ: Ստուգեք շրջակայքն անվտանգության համար: Կամընտիր գործառույթ:

2Տեսադաշտի բացակայության տեղերում աջակցության համակարգը կարող է օգնել կանխել բախումները: Եթե ձեր ավտոմեքենան հայտնաբերում է մեկ այլ ավտոմեքենա ձեր տեսադաշտի բացակայության հատվածում, երբ դուք սկսում եք փոխել երթևեկելի գոտին, ղեկի վրա ավտոմատ կերպով պտտվող ուժ է գործադրվում՝ ցույց տալով, որ ղեկը պետք է ուղղվի։

3Քարշակումն ու կարճ հեռահարության օգտագործումը էապես կազդեն EV հեռահարության վրա:

4Շարժական պանորամային տանիքի տարբերակի ընտրությունը կնվազեցնի առջևի և հետևի սրահի բարձրությունը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ստանդարտ գործառույթները կարող են փոխարինվել այլընտրանքային հարդարման մակարդակներ ընտրելիս: Ստանդարտ գործառույթները կարող են նաև տարբեր լինել՝ կախված շարժիչի տարբերակից և փոխանցման տուփից:

Կամընտիր գործառույթները և դրանց առկայությունը կարող է տարբերվել կախված ավտոմեքենայի բնութագրերրից (մոդել և ուժային ագրեգատ) կամ իրենց նորմալ աշխատանքի համար պահանջել այլ գործառույթների տեղադրում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ձեր տեղական ներկայացուցչին կամ հավաքեք ձեր ավտոմեքենան օնլայն։